ԱՐՏԱԴՐԱՄԱՍ
"ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ" ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ ՝ դիզայնից և մշակումից մինչև արտադրություն՝ օգտագործելով միայն բարձրորակ հումք (մանվածքներ), հայտնի ապրանքանիշների հաստոցներ և սարքավորումներ:
Նորագույն Shima Sheiki տրիկոտաժի մեքենաների միջոցով մենք արտադրում ենք առօրյա հագուստից մինչև նորաձևության վերջին միտումներին համապատասխան հագուստի մեծ ընտրանի թե´ կանանց ու տղամարդկանց և թե´ երեխաների համար: Մենք հնարավորություն ունենք ստեղծել հաստ գործվածքից(3-5-7գեյջ) մինչև ամենաբարակ և նուրբ գործվածքներ (14-18 գեյջ): Գրավիչ դիզայնը, որակյալ մանվածքը և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությունը մեզ թույլ են տալիս ստեղծել բարձրակարգ արտադրանք: Կախված գնորդի ցանկությունից՝ կարող ենք առաջարկել մանվածքների լայն տեսականի ՝ բուրդ, բամբակ, նեյլոն, պոլիեսթեր, ինչպես նաև թանկարժեք մանրաթելեր, ինչպես օրինակ կաշեմիր, մետաքս և ալպակա:
"ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ" - ը միտում ունի նպաստել արդյունաբերական արտադրությանը, ստեղծել նոր աշխատատեղեր, լինել համաշխարհային մասշտաբի տեքստիլ կազմակերպություն, թողարկել արտադրանքի լայն տեսականի տեքստիլի համաշխարհային շուկայի համար ,շարունակել զարգանալ արտադրության մեջ առկա վերջին տեխնոլոգիաներով՝ լավագույնս բավարարելու մեր հաճախորդների պահանջերը: