
Ծառայություններ
Համալիր սպասարկում
- 
Մենք հոգ ենք տանում ամեն ինչի մասին ՝ հումքի ձեռքբերումից մինչև փաթեթավորում: 

01
Ստեղծում
- 
Առաջին քայլը թելի, գեյջի և գործվածքի տեսակի ընտրությունն է, այնուհետև նմուշի ստեղծումը, ինչին էլ հաջորդում է 
 պատվիրատուի հաստատումը:
02
Ընթացք
- 
Նմուշները հաստատելուն պես մենք ձեռք ենք բերում տեխնիկական բոլոր մանրամասները թելի, գործվածքի ձևի ու գեյջի 
 վերաբերյալ, որին հաջորդում է տրիկոտաժի համակարգչային ծրագրավորումը, ինչը հնարավորություն է տալիս որոշել
 հագուստի չափսերը և ընդհանուր տեսքը :


03
Մշակումներ
- 
Նմուշի ստեղծման համար կատարվում են տարբեր թեստեր` հնարավորինս բավարարելու հաճախորդի պահանջները: Բոլոր 
 տրիկոտաժե հագուստները՝ լինեն դրանք նմուշներ կամ զանգվածային արտադրութուն, ենթակա են վերջնական լվացման, որը
 կայունացնում է մանրաթելերը՝ հագուստին տալով փափկություն և պայծառություն:
04
Արտադրություն
Նմուշի հաստատումից հետո արտադրական գործընթացը մտնում է առանցքային փուլ, որտեղ պլանավորումից անցում է
կատարվում դեպի իրականացում:
Այս փուլը մանրակրկիտ ուշադրություն և ճշգրտություն է պահանջում, քանի որ ստեղծվում է նոր արտադրանք: Կախված
պատվիրատուի պահանջներից և մոդելի բարդությունից՝ որոշվում է արդյոք նմուշը կենթարկվի հետագա փոփոխությունների, թե
կարելի է անցնել մեծամասշտաբ արտադրության:

